Բիթքոինն էժանանում է, Kodak-ն էլ մտադիր է լուսանկարիչների կրիպտոարժույթ թողարկել10 հունվարի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Kodak ընկերությունը հայտարարել է սեփական բլոկչեյն հարթակի՝ KODAKOne-ի և KODAKCoin կրիպտոարժույթի գործարկման մասին: Այդ մասին նորությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 2 անգամ՝ 120%-ով: Առաջնային ներդրումների հավաքագրումը (ICO) կսկսվի 2018-ի հունվարի 31-ին: Մինչդեռ աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը, էժանանում է, քանի որ ներդրողներին հետաքրքրում են նոր վիրտուալ արժույթները, այդ են վկայում սակարկությունների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ CoinMarketCap պորտալի, հունվարի 10-ին Երևանի ժամանակով 13:40-ին բիթքոինն էժանացել է 8,05%-ով՝ մինչև $13.944: Վերջին շրջանում ներդրողները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում կիրառման սահմանափակ ոլորտներով նոր կրիպտոարժույթներին: Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվում նոր կրիպտոարժույթների քանակի արագ աճին: Ըստ CoinMarketCap-ի, կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 695,8 մլրդ դոլար է, բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների շուկայի մոտ 33,7%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |