ՀՀ-ն՝ Ամանորին ռուսաստանցիների անակնկալ ճամփորդության ուղղություն![]() 10 հունվարի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցիների չպլանավորված ճամփորդությունների համար նախընտրած երկրների առաջին եռյակում: Tutu.ru ճամփորդությունների ծառայության մասնագետները կազմել են այն ուղղությունների ցանկը, դեպի ուր ռուսաստանցիները չնախատեսված ավիատոմսեր են գնել: Առաջին տեղում Մոլդովան է, ուր անակնկալ կերպով ուղևորվել է ռուսաստանց զբոսաշրջիկների 18,2%-ը: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 10,2%-ով: Երրորդ տեղում Բելառուսն է 9,1% ցուցանիշով, հայտնում է «Իզվեստիան»: Ռուսաստանի ներսում նախընտրելի ամանորյա ուղևորությունների առաջատար ուղղություններն են եղել Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարն ու Սոչին: Ռուսաստանցիների մեծ մասը ճամփորդել է Ռուսաստանի ներսում՝ 87,1%, արտերկիր է մեկնել զբոսաշրջիկների 13%-ը: Առավել նախընտրելի ուղղությունների տասնյակում հիմնականում հայտնվել են Մոսկվայից թռիչք ունեցողները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլիկամ 23.000 դրամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |