«Ռեալի» ֆուտբոլիստները հոգնել են Ռոնալդուի էգոիզմից ու նրա դեմ դուրս եկել![]() 10 հունվարի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները բացահայտ դեմ են դուրս եկել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ հոգնելով նրա եսասիրությունից: Ռոնալդուի գլխավոր հակառակորդը կիսապաշտպան Իսկոն է, որին սատարել են Սերխիո Ռամոսը, Մարկոս Ասենսիոն, Դանի Սեբալյոսը և Լուկաս Վասկեսը, գրում է Lenta.ru-ն Diario Gol-ի վրա հղումով: Իսպանիայի առաջնությունում 17 հանդիպումից հետո «Ռեալն» ընթացիկ խաղաշրջանում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է՝ 32 միավորով՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 16 միավորով: 32-ամյա Ռոնալդուն 4 գոլի հեղինակ է դարձել՝ 84 հարված հասցնելով հակառակորդի դարպասին: Բացի այդ, ակումբում դժգոհ են թիմից Ռոնալդուի հեռանալու վերաբերյալ լուրերից: Ռոնալդուով առավել հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ CIES Football Observatory-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը, որը գլխավորում է ՊՍԺ հարձակվող Նեյմարը:Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ին 7-րդ հորիզոնականում էր, սակայն նոր վարկանիշում 49-րդ տեղում է: Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալում» 2009-ից: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է երկրի գավաթի և սուպերգավաթի մրցաշարերում և 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին ճանաչվել է 2017-ի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Լիոննել Մեսսիին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |