Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հանրահավաքի մասնակիցները բարիկադներ են կառուցում 1 մարտի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայ ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցները սկսել են բարիկադներ կառուցել Երեւանի կենտրոնում` Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ: Առավոտյան ժամը 6.20-ին ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերով ցրվեցին Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք արդեն 10 օր է, ինչ խաղաղ ակցիաներ էին անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով կրկնական նախագահական ընտրություններ անցկացնել: Դրանից հետո ժամը 11-ից ի վեր Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ն.Փաշինյանը կոչ է արել բարիկադներ կառուցել դեսպանատան շենքի շուրջ: «Դա հարմար տեղ է, քանի որ այստեղ են գտնվում Ֆրանսիայի եւ Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, որտեղ իշխանությունները չեն համարձակվի կոպիտ ուժ եւ բռնություն կիրառել»,-ասել է Փաշինյանը: Նա առաջարկել է ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի ռազմական տեխնիկան, զրահամեքենան եւ ջրցան մեքենաները չկարողանան մոտենալ մարդկանց: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին բարիկադներ կառուցել այն ամենից, ինչ կա ձեռքի տակ` աղբարկղերից, այգու նստարաններից: Այժմ ընդդիմության կողմնակիցները քանդում են Ֆրանսիայի դեսպանատան առջեւի նորակառույցը, դուրս հանելով այնտեղից խողովակներ եւ շինանյութ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են ժողովրդին վերադարձնել ընդդիմության առաջնորդին` նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին, որը ներկայումս մնում է իր առանձնատանը, որը շրջապատված է իրավապահ մարմինների աշխատակիցներով: Թեեւ նա պաշտոնապես տնային կալանքի տակ չէ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս նրան լքել առանձնատունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |