Էռնեկյանն իր ավիաբիզնեսը կփոխանցի զարմիկին![]() 11 հունվարի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է և համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային և բանկային գործունեությամբ։ «Ես որոշել եմ վաճառել բաժնետոմսերը՝ IPO անցկացնել: Օդանավակայանների կառավարմամբ կզբաղվի իմ զարմիկը: Ես կհետևեմ գործարքին, որը կայանալու է հունվարի վերջին: Այդպիսով օդանավակայանների կառավարման իմ կարիերան կավարտվի»,-ասել է Էռնեկյանը, հայտնում է Bloomberg-ը: Ըստ պարբերականի, դա զուտ խորհրդանշական քայլ չի լինելու, բաժնետոմսերի վաճառքը կարևորվում է արգենտինահայ գործարարի կյանքում, քանի որ դրանով նա միլիարդանոց բիզնեսը փոխանցում է իր հետնորդին: Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) գնել է ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ ներկայում տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը՝ 51, 27 մլն դոլարով: Շենքում նախատեսվում է բացել «Kempinski» համաշխարհային ճանաչում ունեցող ցանցի հյուրանոց: 2017-ի սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |