Փորձագետ. Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար11 հունվարի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իդեալական է «Լիվերպուլի» համար, իսկ ֆուտբոլային ակումբը հարմար է հայ ֆուտբոլիստին, կարծում է ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը: «Հիմա հայ ֆուտբոլիստն իր նախկին «եսի» պատյանն է միայն: Նա, ով կընդունի նրան հաջորդ անգամ ֆուտբոլիստի վերականգնման խնդիր է ունենալու, որպեսզի նա կրկին դառնա այնպիսին, ինչպիսին վերջերս էր: Ոչ ոք դա Յուրգեն Կլոպից լավ չի անի», -ասվում է փորձագետի հոդվածում, որը հրապարակվել է Yahoo Sport UK-ում: Նշվում է, որ հենց Կլոպը Մխիթարյանին «Բորուսիա» տարավ՝ հնարավորություն տալով դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հիմա Կլոպը, ըստ փորձագետի, փլեյմեյքերի կարիք ունի Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո: «Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Լիվերպուլի» համար, իսկ «Լիվերպուլը» իդեալապես հարմար կլինի Մխիթարյանի համար: Կլոպը բնավորությամբ տարբերվում է Մոուրինյոյից, նրա նման մենեջերի ղեկավարությամբ ֆուտբոլիստը ձգտում է բարգավաճել»,-կարծում է Ռուտվենը: Նոր խաղաշրջանում Մխիթարյանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում ՄՅՈւ կազմում: Ասում են, որ Մոուրինյոն մտադիր է վաճառել հայ կիսապաշտպանին: Մխիթարյանին ձեռք բերելու հավակնորդների թվում են «Ինտերը» և «Բորուսիան»: ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև այլ ակումբների անուններ, սակայն դեռ պարզ չէ՝ Մխիթարյանի տրանսֆերը կկայանա ձմռան ընթացքում, թե ոչ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |