Արամ Ա-ն՝ Փոստանջյանին. Սփյուռքը պետք է առանցքային դեր ունենա պետկառույցների ամրապնդման գործում![]() 11 հունվարի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի մայրավանքում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանը Վեհափառին ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները Հայաստանի ներկա ու առաջիկա քաղաքական ու տնտեսական զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով սփյուռքահայության ավելի ակտիվ դերակատարության անհրաժեշտությանը Հայաստանի հզորացման գործում, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում: Արամ Ա կաթողիկոսն, իր հերթին, շեշտել է, որ Սփյուռքը կոչված է առանցքային դերակատարություն ունենալու պետական կառույցների ամրապնդման գործում: Նա հավելել է, որ հետևաբար, հարկավոր է էլ ավելի ընդլայնել Սփյուռք-Հայաստան գործակցությունը, որպեսզի Սփյուռքի դերակատարությունը դառնա ավելի հետևողական, ծրագրված ու համապարփակ։ Նա նաև հիշեցրել է, որ այս խնդրին անդրադարձել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև սփյուռքի նախարարության Լրագրողների համակարգող խորհրդի նախագահ և սփյուռքի նախարարության Հասարակական խորհրդի անդամ Շահան Գանտահարյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման իրազեկման այցերի շրջանակում մեկնել է Բեյրութ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |