Շվեյցարիայում արգելել են եփել կենդանի խեցգետիններին![]() 11 հունվարի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարությունն արգելել է եռացող ջրում եփել կենդանի ծովախեցգետիններին: Այդ մասին ասվում է հունվարի 10-ին երկրի Դաշնային խորհրդի կողմից ընդունված անասնաբուժության ոլորտի ուղղումներում: Այսուհետ կենդանի խեցգետինները, այդ թվում ծովախեցգետինները, կաթսայում հայտնվելուց առաջ չպետք է տեղափոխվեն սառցե ջրում կամ սառույցի վրա, նրանց հարկ կլինի անզգայացնել հարվածով, գրում է Lenta.ru-ն: Ըստ նույն փոփոխությունների, կանոնակարգվում է էֆտանազիան կենդանիների համար, որոնց բուժումն անհույս է կամ էլ ավելի մեծ տառապանքների կարող է հանգեցնել: Մասնավորապես, նշվում է, որ սպանությունը պետք է «պրոֆեսիոնալ» կատարվի: Բացի այդ, Շվեյցարիայում ուշադրություն են դարձրել շների հաչելու իրավունքի վրա: «Արգելվում է օգտագործել հաչոցի դեպքում ինքնաբերաբար միացող սարքերը, անկախ հաչոցի պատճառից»,-ասվում է կառավարության որոշման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |