ՄԻԵԴ-ը բավարարել է Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի11 հունվարի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հունվարի 11-ին հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով բավարարել է ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականին`փողերի լվացման կասկածանքով։ Նույն թվականին դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Արզումանյանն ազատ էր արձակվել 2007-ի սեպտեմբերին և դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր կալանավորման որոշումը: ՄԻԵԴ-ն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում է արձանագրել: Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայաստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի €2000, ևս €500` դատական ծախսերի փոխհատուցման համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |