Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի

PanARMENIAN.Net - Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խորհրդատվություններ են անցնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: «Եթե չհաջողվի ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ համաձայնության հասնել, անմիջապես կհայտարարվի եւ կսկսի գործել Արտակարգ դրություն»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ հավելել է, որ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցները սկսել են ոտնձգություններ իրականացնել մասնավոր եւ պետական սեփականության նկատմամբ, ինչը, ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի, անթույլատրելի է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---