ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել11 հունվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիների փոխայցելություններն առաջիկայում կիրականացվեն առանց մուտքի արտոնագրերի: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացություն է սատցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Նախագծի հիմնական զեկուցող արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան, հայտնում է Aysor.am-ը: «Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավել քան 90 օր», - ներկայացրեց Քոչարյանը: Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները չընդդիմացան, և փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |