ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմում «Ռեալի» 5 ֆուտբոլիստ կա. Մխիթարյանը չի ընդգրկվել![]() 11 հունվարի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ժամանակ ընթերցողներն ընտրել են ֆուտբոլիստներին, որոնք արժանի են տեղ գրավել 2017-ի թիմում: Քվեարկության արդյունքում խորհրդանշական հավաքականում «Ռեալի» 5 խաղացող է ընդգրկվել: Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») Պաշտպաններ՝ Դանի Ալվես («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»): Կիսապաշտպաններ՝ Քևին դե Բրեյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոնի Քրոոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»): Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), հայտնում է championat.com-ը: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ևս ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում էր, սակայն վերջնական ցուցակում չի ընդգրկվել: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |