Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքի տակ 1 մարտի 2008 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքի տակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց պաշտպանությունը կառավարվում է Սահամանդրությամբ: «Եթե պաշտոնատար անձի կյանքը, ով գտնվում է պաշտոնին, կամ պաշտոնաթող է, վտանգված է, ապա նրան պաշտպանում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրել են Ազատության հրապարակից հենց այդ պատճառով: Ներկա դրությամբ, նա կարող է լքել իր նստավայրը, սակայն մինչ այդ նա պետք է գրավոր հաստատի, որ հրաժարվում է պաշտպանությունից, որը նրան հասնում է ըստ օրենքի: Նրան այդ տարբերակն է առաջարկվել, սակայն նա հրաժարվել է»,- ասել է Օսկանյանը:Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի միակ ցանկությունն է իրավիճակը քաղաքական հուն փոխադրել: «Ստեղծված լարվածության գլխավոր պատճառը համագործակցությունից Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարվելն է: Սակայն իշխանություններն այլեւս մտադիր չեն հանդուրժել անկառավարելի ամբոխը: Վերջիվերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքված կողմնակիցները մեր ժողովուրդն է, ովքեր դժգոհ են իշխանություններից, ընտրությունների արդյունքներից եւ ցանկանում են փոխել իրադրությունը տարածաշրջանում: Սակայն դրա համար, կրկնում եմ, կան քաղաքական միջոցներ, որոնք միակ ընդունելի տարբերակն է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում արտակարգ դրություն հայտարարել, սակայն ստիպված է դա անել երկրում եւ մայրաքաղաքում խաղաղություն ապահովելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |