ՀՀ-ում ամեն 10 երեխայից 7-ը երկու տարում ֆիզիկական կամ հոգեբանական պատիժ է կրել![]() 11 հունվարի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2015-2016 թվականներին 1-14 տարեկան յուրաքանչյուր 10 երեխայից 7-ը հոգեբանական կամ ֆիզիկական պատժի է ենթարկվել: Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 թթ հետազոտության համաձայն՝ 1-2 տարեկան երեխաների 50%-ի, 3-4 տարեկան երախաների 74,7%-ի, 5-9 տարեկանների՝ 74,9 %-ի, և 10-14 տարեկանների՝ 67,7%-ի նկատմամբ ծնողների կամ խնամակալների կողմից դաստիարակության որևէ բռնի մեթոդ է կիրառվել: Ըստ հետազոտության, բռնի մեթոդ է համարվում երեխային թափահարելը, գոռալը նրա վրա, հետույքին, դեմքին կամ մարմնի այլ մասին ձեռքով, գոտով, սանրով, փայտով կամ այլ կոշտ առարկայով հարվածելը, վիրավորական արտահայտություն օգտագործելը, ծեծելը՝ անընդհատ ողջ ուժով հարվածներ հասցնելով: Հոգեբանական ագրեսիա է դրսևորվել 1-2 տարեկանների 41%-ի, 3-4 տարեկանների՝ մոտ 68%-ի, 5-9 տարեկանների` 41%-ի, և 10-14 տարեկանների՝ 30%-ի նկատմամբ: Դաստիարակության ոչ բռնի մեթոդներ կիրառվել են նշված տարիքային խմբերի՝ համապատասխանաբար 12%-ի, 15%-ի, 17%-ի և մոտ 24%-ի նկատմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |