ԱԺ հանձնաժողովը հաստատել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը![]() 11 հունվարի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2014 թվականի օգոստոսին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Նման հարցերը կարևոր են թե՛ մարդասիրական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսակետներից: Լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք լավագույնս ենք հասկանում մեր բարեկամ եզդի ժողովրդի վիշտը», -ասել է Աշոտյանը: Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի ու Վահրամ Բաղդասարյանի հետ միասին հայտարարության լրամշակված տարբերակ են պատրաստվում ներկայացնել: Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը ,5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը և այլն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |