Apple-ը թույլատրել է iOS-ի հին տարբերակներին վերադարձն ու քիչ անց նորից արգելել![]() 11 հունվարի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը թույլատրել է iOS օպերացիոն համակարգի հին տարբերակներին վերադարձը որոշ iPhone-ների համար, բայց որոշ ժամանակ անց նորից արգելել այն, գրում է TJournal-ը: Ընկերությունն iPhone 7, 6, 5S սմարթֆոնների համար հասանելի էր դարձրել միայն iOS 11-ը, մինչդեռ նախկինում հնարավոր էր վերադառնալ օպերացիոն համակարգի ավելի հին տարբերակների: Դեռևս պարզ չէ, արդյոք ընկերության սերվերների հետ որևէ խնդիր է եղել, որն ազդել է հին ՕՀ-ներին վերադարձի վրա, թե դա պարզապես ծրագրային բագ էր: iOS-ի նախորդ տարբերակներին վերադառնալու հնարավորություն է տրվել ընդհուպ մինչև iPhone 4-ի օգտատերերին: Ավելի վաղ ընկերությունը ստիպված էր ներողություն խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար: Ընկերությունը քննադատությունների առարկա էր դարձել այդ գործողությունների համար, թեև պնդում էր, որ ձգտում է դրանով երկարացնել սմարթֆոնների աշխատանքի ժամկետը:Apple-ից հայտարարել էին, որ կփոխարինեն մարտկոցներն ավելի փոքրերով և 2018-ին ծրագրային ապահովում կթողարկեն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |