Քրգործերի հետևանքով պետբյուջե 8,5 մլրդ դրամ է վերադարձվել![]() 11 հունվարի 2018 - 19:03 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8,5 մլրդ դրամ, ինչը 4,6 մլրդ դրամով կամ 85,3%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտնել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ հարկատուների գործունեության տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |