Վայոց ձորի Խաչիկում շամպայն գինիների գործարան կհիմնադրվի

Վայոց ձորի Խաչիկում շամպայն գինիների գործարան կհիմնադրվի

PanARMENIAN.Net - Մասնավոր ընկերությունը ՀՀ կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում Վայոց ձորի Խաչիկ համայնքում շամպայն գինիների գործարան կհիմնադրի: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կազմելու է մոտ 100-110 հազար շիշ:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով, դրական եզրակացություն է ստացել մարզային 3 ներդրումային ծրագիր:

«Առաջիկայում շահառուները կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է, փոխնախարարը:

Նախարարությունում քննարկվել են մի շարք այլ ներդրումային ծրագրեր՝ Լոռիում հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրության ընդլայնումը, Գեղարքունիքի մարզում կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների հիմնումը և այլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---