«Ջրի ձևը»՝ Կինոքննադատների մրցանակի հաղթող![]() 12 հունվարի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (Shape of Water) ֆիլմը Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած «Քննադատների ընտրության կինոմրցանակ» (Critics' Choice Awards 2018) կինոմրցանակաբաշխությունում լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այս մասին գրում է ամերիկայն Deadline կայքը: Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար լավագույն ռեժոսոր էր ճանաչվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությանը: Ֆիլմը ռեկորդային թվով մրցանակի է արժանացել երեկոյի ընթացքում, իսկ Գիլյերմո դել Տորոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը` «Ամենամութ ժամը» (Darkest Hour) ֆիլմից, լավագույն դերասանուհի՝ Ֆրենսիս Մքդորմանդը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմից: Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյա», I, Tonya): Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան է ճանաչվել Յուվեն Մքգրեգորը («Ֆարգո», Fargo), Նիկոլ Քիդմանը («Մեծ փոքր ստեր», Big Little Lies) հաղթել է «Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Լավագույն թոք շոու» անվանակարգում հաղթել է Jimmy Kimmel Live! հաղորդումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |