Facebook-ում լրահոսը կփոխվի. Ընկերների գրառումները կավելանան, նորությունները՝ կպակասեն12 հունվարի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ շուտով ֆեյսբուքյան լրահոսում ավելի հաճախ կհայտնվեն հարազատների և ընկերների գրառումները, իսկ ԶԼՄ-ների և ընկերությունների գրառումներին տրվող նախապատվությունը կնվազի: Այդ մասին Ցուկերբերգը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ այժմ սոցցանցի թիմը կկենտրոնանա ոչ թե կարևոր բովանդակություն օգտատերերին ներկայացնելու, այլ սոցիալական նշանակություն ունեցող շփումներին սատարելու վրա: Նա հավելել է, որ այդ նորամուծությունը ներդնելու համար մի քանի ամիս կպահանջվի: «Ներմուծելով այդ փոփոխությունները՝ ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Facebook-ում: Սակայն, ես նաև հուսով եմ, որ այդ ժամանակն ավելի արժեքավոր կլինի»,-գրել է սոցցանցի հիմնադիրը: Ցուկերբերգը ենթադրել է, որ եթե այդ քայլն իրեն արդարացնի, ապա երկարաժամկետ հեռանկարում այն դրական կազդի նաև սոցցանցի բիզնեսի վրա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook սոցցանցն այսուհետ կտեղեկացնի օգտատիրոջ լուսանկարի հրապարակմանմասին, անգամ եթե նրան չեն նշել: Այդ նպատակով ծառայությունը կօգտագործի դեմքերի տարբերակման համակարգը: Օգտատերը, որին Facebook-ը կգտնի լուսանկարում, կկարողանա նշել իրեն, հրաժարվել առաջարկից կամ տեղեկացնել, որ դա ինքը չէ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |