Հաշմանդամությամբ զինվորներն ու իրենց հարազատները կարող են առավելություն ստանալ հաստիքների կրճատման դեպքում

Հաշմանդամությամբ զինվորներն ու իրենց հարազատները կարող են առավելություն ստանալ հաստիքների կրճատման դեպքում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Աշխատանքային օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններով մտադիր է հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալ՝ հավասար որակավորման դեպքում:

Համապատասխան որոշման նախագիծը քննարկվել է գործադիրի հունվարի 11-ի նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող օրենսգիրքը գործատուի կողմից աշխատողների թվաքանակը կրճատելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության պարագայում, աշխատանքում մնալու նախապատվության չի նախատեսում հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած` հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար:

«Նման մոտեցումն արդարացի համարվել չի կարող, քանի որ զինծառայողի ընտանիքի անդամի աշխատանքը կորցնելու հետևանքով ընտանիքը կարող է հայտնվել սոցիալական ծանր պայմաներում: Այս մոտեցումը չի բխում սոցիալական, ինքնիշխան պետության, ինչպես նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի բովանդակությունից», -ասվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---