Հայաստանը՝ Ամանորին ռուսաստանցիների ամենաշատ ծախսերի 5-յակում![]() 12 հունվարի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Yandex-ի վճարային ծառայությունը ներկայացրել է Ամանորին ճամփորդությունների ժամանակ ռուսաստանցիների կատարած ծախսերի վիճակագրությունը: Հայաստանը հայտնվել է այն երկրների 5-յակում է, որտեղ ռուսաստանցիներն Ամանորին առավել շատ են ծախսել: Ռուսաստանցիները Հայաստանում մեկ գործարքի համար միջինը ծախսել են 3953 ռուբլի (մոտ 33.500 դրամ): Հաշվարկը կատարվել է ըստ գործարքների անդորրագրերի վերաբերյալ տեղեկությունների: Մեկ անդորրագրով վճարված ամենամեծ գումարը եղել է ԱՄԷ-ում՝ միջինը մեկ անգամվա համար հանգստացողները վճարել են 6670 ռուբլի (մոտ 56.000 դրամ), գրում է ՌԲԿ-ն: Երկրորդ տեղում է Ավստրիան 4605 ռուբլով (մոտ 39.000 դրամ), 3-ր՝ Թաիլանդը՝ 4559 ռուբլով (մոտ 39.000 դրամ): 5-յակում է նաև Գերմանիան՝ 3708 ռուբլով (մոտ 31.000 դրամ): Ամենից քիչ ռուսաստանցիները ծախսել են Ամանորին Բելառուսում (1295 ռուբ.), Լեհաստանում (1295 ռուբ.) և Վրաստանում (1295 ռուբ.):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |