HBO-ն պարզաբանել է` ինչու «Գահերի խաղը» 2019-ից շուտ չի ցուցադրվի12 հունվարի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - HBO-ի ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը պարզաբանել է, թե ինչու «Գահերի խաղը» սերիալը չի վերադառնա 2019-ից շուտ: Ըստ Բլոյսի, շոուի հեղինակներ Դևիդ Բենիոֆին և Դենիել Բրետտին լրացուցիչ ժամանակ է պահանջվում բարձարգույն որակով վերջին 6 սերիան նկարահանելու համար, հայտնում է gazeta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով: Տնօրենը նշել է, որ «Գահերի խաղը», զարգանալով, ավելի լայնածավալ է դարձել, այդ թվում ճակատամարտերի և հատուկ էֆեկտների դրվագներում, իսկ նման բաների համար ժամանակ է պահանջում: Բացի այդ, Բլոյսն ասել է, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը չի նախատեսվում օգտագործել նոր շոու սկսելու համար: Այժմ աշխատում են պոտենցիալ սփին-օֆֆերի վրա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից:Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |