Netflix-ը թողարկել է իր ամենաթանկ սերիալի նոր թրեյլերը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ձևափոխված ածխածին» սերիալի նոր թրեյլերը: Սերիալը պատմում է իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են XXIV դարում: Այդ ժամանակվա տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել մարդկային գիտակցությունը թվային կրիչների վրա և փոխանցել մի մարմնից մյուսին: Գլխավոր հերոսը նախկին զինվոր Տակեշի Կովաչն է, որն, արթնանալով, հայտնաբերում է, որ իրեն «ներբեռնել են» այլ մարդու մարմնի մեջ: Ֆիլմի բոլոր 10 սերիաները Netflix-ը կցուցադրի փետրվարի 2-ից: Սերիալի պիլոտային սերիայի ռեժիսորն է Միգել Սապոչնիկը, որը նկարահանել է «Գահերի խաղի» 5-րդ եթերաշրջանի հանրահայատ «Ապօրինի զավակների ճակատամարտը», գրում է birdinflight.com-ը: Սերիալում նկարահանվել են Յուել Քիննամանը, Ռենե Էլիզ Գոլդսբերին, Ջեյմս Պյորֆոյը, Քրիստին Լեմանը: Սցենարը գրել է Լաետա Կալոգրիդիսը, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին» ֆիլմի վրա աշխատանքով: «Ձևափոխված ածխածին» սերիալը համարվում է ամենաթանկարժեքը Netflix-ի պատմության մեջ՝ էպիզոդներից յուրաքանչյուրի նկարահանման համար ընկերությունը ծախսել է 6-7 մլն դոլար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |