Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի ևս մեկ ամիս12 հունվարի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի ևս մեկ ամիս: Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը: Այդ մասին ասվում է պատկերասրահի ֆեյսբուքյան էջում: «Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, սիրով տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս»,-ասվում է գրառման մեջ: Այվազովսկու ցուցահանդեսը մոտ 44.000 այցելու է ունեցել: «Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, նվիրված է ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսի փակումը նախատեսված էր հունվարի 15-ին: Ցուցահանդեսում ներկայացված է մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |