Լրագրող Մուխթարլին Բաքվում 6 տարով կազատազրկվի![]() 12 հունվարի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Բաքվի Բալակենի շրջանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Աֆղան Մուխթարլիին: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Նեմաթ Քերիմլին: Meydan.tv-ի լրագրողին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից և տեղափոխել Բաքու: Դատախազը 8 տարվա ազատազրկում էր պահանջել լրագրողի համար: Փաստաբանը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է, հայտնում է contact.az-ը: Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն): Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |