Գվարդիոլան ԱՊԼ ռեկորդ է սահմանել՝ 4-րդ ամիսն անընդմեջ լավագույն մարզիչը ճանաչվելով![]() 12 հունվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը դեկտեմբերին: 2017-ի վերջին ամսվա 7 խաղում «քաղաքացիները» 6 անգամ հաղթանակ են տոնել և 1 անգամ ոչ ոքի խաղացել: Գվարդիոլան լավագույն մարզիչ է ճանաչվում արդեն 4-րդ ամիսն անընդմեջ՝ դա ԱՊԼ նոր ռեկորդ է, գրում է Eurosport-ը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը, որը դեկտեմբերին 8 գոլի հեղինակ է դարձել: Քեյնն իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է ամսվա լավագույն ֆուտբոլիստ համարվում՝ կրկնելով «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի նվաճումը: «Սիթին» ԱՊԼ առաջատարն է՝ 15 միավորով գերազանցելով ՄՅՈւ-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |