Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք

Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք

PanARMENIAN.Net - Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք: Նրանք այն 259 անձանց թվում են, որոնք կիրականացնեն այդ պարտականությունները 2018-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Պուտինի վստահված անձինք են նաև բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը։

Վստահված անձանց թվում բավականին շատ են մշակույթի և շոու բիզնեսի հայտնի դեմքերը: Նրանց թվում են, օրինակ, Ալեքսանդր Մասլյակովը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Յակուբովիչը, Լև Լեշչենկոն, Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վստահված անձանց ցանկը դեռ կարող է համալրվել:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---