Ջերմուկը միջազգային չափանիշներով բարեկարգված զբոսայգի կունենա

Ջերմուկը միջազգային չափանիշներով բարեկարգված զբոսայգի կունենա

PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում կբարեկարգվի քաղաքի զբոսայգին: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԶՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը համապատասխանելու է միջազգային չափանիշներին:

ՏԿԶՆ նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը քննարկել են նաև քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային նոր ծրագրերի ձևավորման և ֆինանսական միջոցների ներգրավման հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---