Գիտնականները Մարսում մաքուր ջրի պաշարներ են հայտնաբերել![]() 13 հունվարի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի վրա՝ 1-2 մ խորությամբ, մաքուր ջրային սառույցի մեծ պաշարներ կան, որոնց հաստությունը հասնում է 100 մ: Բացահայտումն արվել է միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանի օգնությամբ, որն էրոզիայի ենթարկված ժայռերի ապարների լուսանկարներ է արել: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում: Հայտնի է, որ Մարսի վրա ջուրը ոչ միայն սառույցի տեսքով է առկա, այլ նաև հավերժական սառցադաշտերի կազմում՝ կրիոլիտի գոտու՝ փոշու, ապարների և այլ գոյացությունների հետ միասին: Միջին լայնություններում ջրային սառույցը կրիոլիտի ոլորտում ընդամենը 20 տոկոս է կազմում, սակայն, ըստ գիտնականների, նրանք հայտնաբերել են մաքուր սառած ջուր, որը կարող է պիտանի լինել տիեզերագնացների օգտագործման համար, գրում է Lenta.ru-ն: Մասնագետները մերկացած ապարներն ուսումնասիրել են CRISM սպեկտրադիտակի օգնությամբ և պարզել, որ այնտեղ սառած ջուր կա: Ըստ THEMIS համակարգի տվյալների, որը որոշում է մակերեսի ջերմաստիճանը, սառույցը բավականին հաստ շերտ է առաջացրել: Ըստ գիտնականների, Մարսում ավելի շատ մատչելի ջուր կա, քան նախկինում էր համարվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |