«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» սերիալի առաջին թիզերն արդեն թողարկվել է (վիդեո) 13 հունվարի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքն արդեն հրապարակել է Ռեյ Բրեդբըրիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի էկրանավորման առաջին թիզերը: 1-րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդու ձեռքերում այրվում «Ոճիր և պատիժ» գիրքը, որը նա հետո նետում է այրվող գրքերի կույտի վրա: Ակնկալվում է, որ ցուցադրությունը կսկսվի արդեն 2018-ի գարնանը: Սերիալի ռեժիսոր Ռամին Բահրանին պատմել է, որ սցենարի վրա աշխատելիս հեղինակները ստիպված են եղել մի փոքր շեղվել սյուժեից, սակայն չնայած դրան «հավատարիմ եմ մնացել Բրեդբըրիի վեպին», գրում է Bird in Flight-ը: «Դա հեշտ աշխատանք չէր: Երբ դուք ադապտացիա եք պատրաստում, ուղղակի ստիպված եք փոխել որոշ պահեր՝ կերպարները կամ սյուժեի գծերը: Դա շատ բարդ է»: Գլխավոր դերերը սերիալում կատարել են Մայքլ Բաքարի Ջորդանը («Քրիդ.Ռոքիի ժառանգությունը»),Մայքլ Շենոնը («Գիշերվա քողի տակ», «Պողպատից մարդը») և Սոֆիա Բուտելլան («Մումիա»): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |