ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի «Մերսեդեսը»13 հունվարի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնա նահանգի Worldwide Auctioneers աճուրդի տունը հայտարարել է, որ աճուրդի կհանի «բաց վաճառքում հայտնված պատմական ամենանշանակալի ավտոմեքենան»: Դա չափազանցություն չէ. Daimler-Benz գերմանական գործարանի 1938թ. թվագրված անշուք փաստաթղթի վրա «պատվիրատու» բաժնում գրված է՝ «ֆյուրեր և ռայխսկանցլեր»: Այն, որ վաճառքի կհանվի Ադոլֆ Հիտլերի ավտոմեքենան, իրոք կարելի է սենսացիա համարել, գրում է Deutsche Welle-ն: Աճուրդը կանցկացվի հունվարի 17-ին: Ստացվելիք գումարի 10 տոկոսը կհատկացվի նացիոնալ-սոցիալիզմի մասին կրթական նախագծերին: Նացիստական բռնապետի «Մերսեդեսի» պատմությունը լավ փաստաթղթագրված է: Մեքենան պատվիրելու և պատրաստելու մասին հոգ է տարել Հիտլերի անձնական վարորդը՝ ՍՍ զորքերի օբերշտուրմբանֆյուրեր Էրիխ Կեմպկան: Մեքենայի ստեղծման համար հիմք է ծառայել Mercedes-Benz770K մոդելը, որի գործարանային ինդեքսն է՝ W150: Դա ճոխ ավտոմեքենա էր, որը նախատեսված էր հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների համար: Հիտլերն օգտագործել է «Մերսեդեսը» հատուկ արարողությունների ժամանակ: Օրինակ՝ 1940-ին Ֆրանսիայի հանդեպ Երրորդ Ռայխի տարած հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ, կամ իտալացի բռնապետ Բենիտո Մուսսոլինիի Մյունխեն այցի ժամանակ: Սակայն 1942-ից հետո, երբ բեկում գրանցվեց երկրորդ համաշխարհայինի ընթացքում և հիտլերյան զորքերը սկսեցին պարտություն կրել, ավտոշքերթներ այլևս չէին անցկացվում: 1945-ին, Գերմանիայի կապիտուլացիայից հետո, Հիտլերի ավտոմեքենան հայտնվեց ԱՄՆ բանակի տնօրինության տակ, ավելի ուշ՝ մասնավոր մի անձի, իսկ հետո բազմիցս փոխել է սեփականատերին: Ներկայիս սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |