ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում![]() 13 հունվարի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը թույլատրել է իր աշխատակիցներին հանգիստն անցկացնել արտասահմանյան 13 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Այցելությունների համար թույլատրված ցանկին հավանություն է տվել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Հայաստանից բացի այցելությունների համար թույլատրված երկրների ցանկում են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան իր հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանը պահանջված զբոսաշրջային ուղղություն է ՌԴ քաղաքացիների համար: Նշվում է նաև, որ ուղևորությունները դեպի Ղազախստան և Ղրղզստան շատ սահմանափակ են ներկայացված ռուսական շուկայում, իսկ Հարավային Օսիան և Տաջիկստանն ընդհանրապես ներկայացված չեն: Ասոցիացիան նշում է, որ զարմանալի է Թուրքմենստանի առկայությունը ցուցակում, քանի որ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ է գործում, որը ստանալը բավականին բարդ է, ուստի ՌԴ-ից Թուրքմենստան կազմակերպված զբոսաշրջային այցեր չեն իրականացվում: ՆԳՆ աշխատակիցներին հանգստի համար թույլատրված երկրների ցանկը 2015-2016-ի համեմատ կրճատվել է: Ցանկից հանվել են Մարոկկոն, Թունիսը, Թայլանդը, Մյանման, Նիկարագուան, Թուրքիան և Եգիպտոսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |