ԴիԿապրիոն կնկարահանվի սերիական մարդասպան Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում![]() 13 հունվարի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Լեոնարդո ԴիԿապրիոն կնկարահանվի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում, որը պատմում է 20-րդ դարի ամենադաժան և հանրահայտ մարդասպաններից մեկի՝ Չարլզ Մենսոնի մասին: Այս մասին գրում է IndieWire կայքը: Ֆիլմում իրադարձությունները զարգանալու են 1969 թվականի Լոս Անջելեսում, ներկայացվելու են այդ ընթացքում Մենսոնի կողմից իրագործված սպանությունները: Ենթադրվում է, որ դերասանուհի Մարգո Ռոբին կարող է մարմնավորել Մենսոնի կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթին: Նախկինում՝ 2012 թվականին, Տարանտինոն ու ԴիԿապրիոն համագործակցել էին «Ազատագրված Ջանգոն» (Django) ֆիլմի շրջանակում: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |