ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ19 սեպտեմբերի 2002 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է մի շարք հարցերի քննարկումը, որոնք հայկական կողմը նախատեսում է ներկայացնել սեպտեմբերի 26-27 Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ինչպես «Արկա» գործակալությանն են հայտնել նախարարության մամլո ծառայությունում, Հայաստանը կներկայացնի մակրոտնտեսական քաղաքականության, գործարար մթնոլորտի, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի ամենամյա կոնֆերանսին, որը կկայանա Վաշինգտոնում սեպտեմբերի 29-ին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |