2017-ին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է13 հունվարի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է: ԱՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով, դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարում: «15% աճի 6%-ն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1,5%-ը՝ շինարարության, 1,2%-ը՝ գյուղատնտեսության, մոտ 3,8%-ը՝ ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով, տնտեսական աճին զուգահեռ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2018-ին պետական բյուջեի եկամուտները պլանավորվել են 101,5 միլիարդ դրամ՝ 2017-ի 94,9 մլրդ-ի փոխարեն: Պետբյուջեի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 մլրդ դրամ, ինչը 6,5 մլրդ-ով ավելի է 2017-ին ծրագրված ցուցանիշից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |