«Օսկարի» թեկնածուների ընտրությունն ավարտվել է

«Օսկարի» թեկնածուների ընտրությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան հունվարի 12-ին ավարտել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ընտրությունը: Այս մասին գրված է կինոակադեմիայի Twitter-ի միկրոբլոգում:

Հունվարի 23-ին կհայտարարվեն բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները:

Հաղթողների ընտրության համար վերջնական քվեարկությունը կկայանա փետրվարի 20-27-ը: Հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկար» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխության արարողությանը:

Ավելի վաղ, կազմակերպիչները հայտնել էին, որ «Լավագույն ֆիլմ» անվանագարկում ընդգրկվելու համար պայքարել է 341 լիամետրաժ ֆիլմ: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ստացվել 92 երկրից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---