ԶԼՄ. Մոուրինյոն ասել է՝ Մխիթարյանը կարող է լքել ՄՅՈւ-ն հունվարին![]() 15 հունվարի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանին կթույլատրվի լքել ՄՅՈւ-ն հունվարին: Այս մասին գրում է The People's Person պարբերականը: «Իմ մոտեցումը հետևյալն է՝ ամեն ֆուտբոլիստ իր գինն ունի: Իսկ ես՝ որպես ղեկավար, հասկանում եմ դա»,- ասել է պորտուգալացի մարզիչը: Նա ասել է, որ տրանսֆերային պատուհանը նաև այն ակումբների համար է, որոնք հետաքրքրված են ՄՅՈւ-ի խաղացողներով: Մոուրինյոն ասել է, որ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը հնարավոր է՝ դաշտ դուրս գա «Սթոքի» հետ խաղում: «Նա մեր լավագույն խաղացողներից է»,- ասել է մարզիչը Մխիթարյանի մասին: Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Մոուրինյոն ցանկանում է €28 մլն-ով գնել «Արսենալի» ֆուտբոլիստի Ալեքսիս Սանչեսին՝ գործարքում ներառելով նաև Հենրիխ Մխիթարյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |