ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է![]() 15 հունվարի 2018 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թույլ ձյուն է տեղում: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |