Սմարթֆոնները կարող են կտրուկ թանկանալ

Սմարթֆոնները կարող են կտրուկ թանկանալ

PanARMENIAN.Net - Սմարթֆոնների, էլեկտրամոբիլների և համակարգիչների արտադրությունը կարող է վտանգվել: Պատճառը կոբալտի գների կտրուկ աճն է, որն օգտագործվում է մարտկոցների արտադրության մեջ:

2017-ին մետաղի արժեքը 1 տոննայի համար 33.200-ից հասել է 75.000-ի:

Մեկ սմարթֆոնի արտադրության ժամանակ օգտագործվում է 5-10գ կոբալտ, նոութբուքի՝ մոտ 30գ, էլեկտրամոբիլի մարտկոցի համար՝ 5-20կգ:

Ընդհանուր առմամբ աշխարհում կոբալտի հայտնաբերված 6 մլն տոննա պաշար կա: Կոնգոյում՝ 3,4 մլն տոննա, Ավստրալիայում՝ 1 մլն տոննա, Կուբայում՝ 500.000 տոննա, Ֆիլիպիններում՝ 290.000 տոննա, Կանադայում՝ 270.000, Զամբիայում՝ 270.00. ՌԴ-ում՝ 250.000 տոննա: Ըստ փորձագետների, եթե այսօր բոլոր ավտոմեքենաները փոխարինվեին էլեկտրամոբիլներով, կպահանջվեր 14 մլն տոննա կոբալտ, ինչը 2 անգամ ավելի է, քան հայտնի պաշարներն աշխարհում, հայտնում է RT-ն:

Վիճակը բարդանում է նրանով, որ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում անկայուն քաղաքական և տնտեսական վիճակ է: Իսկ կոբալտի արդյունահանման ոլորտում չեն պահպանվում անվտանգության կանոնները, շահագործվում է երեխաների աշխատանքը:

Ելքը մասնագետները տեսնում են կոբալտն այլ մետաղներով փոխարինելու մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---