ՌԴ-ն ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Australian Open-ին![]() 15 հունվարի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանն աջ ուսի վնասվածքի պատճառով: Այդ մասին ասվում է մրցաշարի պաշտոնական գրառման մեջ Twitter-ում: Australian Open-ի հիմնական խաղացանկում Գասպարյանին կփոխարինի ԱՄՆ ներկայացուցիչ Բերնարդա Պերան, որի մրցակիցն առաջին փուլում ռուսաստանցի Աննա Բլինկովան է, որը հաղթահարել է որակավորման փուլը, գրում է Eurosport-ը: Ավստրալիայի բաց առաջնությունը Մելբուրնում կտևի մինչև հունվարի 28-ը: 2016-ին Գասպարյանը հասել էր Australian Open-ի քառորդ եզրափակիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |