Մինչև հունվարի 20-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն![]() 15 հունվարի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հետևյալ գրառումն էր արել իր ֆեյսբուքյան էջում. «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |