Գարբիս Զաքարյան. Առաջին անգամ Թուրքիան պրոֆեսիոնալ ռինգում ներկայացրած հայը![]() 15 հունվարի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի հանրապետությունն առաջին անգամ ներկայացրել է ազգությամբ հայ Գարբիս Զաքարյանը: 1930-ին Պոլսի հայկական Շիշլի թաղամասում ծնված հայ բռնցքամարտիկը Թուրքիայում հայտնի է «Երկաթե բռունցք» մականունով: Զաքարյանը ստիպված է եղել 5-րդ դասարանից լքել դպրոցը և փոստատար աշխատել՝ ծնողներին օգնելու համար: Հայ բռնցքամարտիկի կարիերան սկսվել է 14 տարեկանից: 1948 թվականին նա դարձել է Թուրքիայի չեմպիոն 48 կգ քաշայիններիկարգում, իսկ 1951-ին՝ երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Գարբիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ, ունեցել ընդամենը երկու նոկաուտ: 1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանըսկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ: 88-ամյա բռնցքամարտիկն այժմ իր տիկնոջ հետ ապրում է Ստամբուլի Շիշլիում: Նրա սպորտային կարիերայի և անձնական կյանքի մասին պոլսահայ գրող Արամ Քուրանը և թուրք գրող Էրդեն Աքթողուն գիքր են համահեղինակել՝ Պոլսի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի աջակցությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |