Արա Կարապետյանը՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն![]() 15 հունվարի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հունվարի 15-ին ներկայացրել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի նոր գլխավոր տնօրեն Արա Կարապետյանին, որը մինչ այդ թատրոնի հրավիրյալ դիրիժորն էր: «Մենք անցկացրել ենք բազմաստիճան մրցույթ: Շատ երկար ենք համաձայնեցրել թեկնածությունը, և արդյունքում բոլոր խորհրդակցություններից հետո առաջադրվեց Արա Կարապետյանի թեկնածությունը»-ասել է Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մեդինսկին հավելել է, որ Կարապետյանը գերազանց է կատարել իր՝ որպես Պոկրովսկու անվան Կամերային երաժշտական թատրոնի ճգնաժամային տնօրենի, առջև դրված խնդիրը: Կարապետյանը պատասխան խոսքում շնորհակալութուն է հայտնել վստահության համար: Նա հավելել է, նաև, որ լավ է ծանոթ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և հսկայական ծրագրեր ունի թատրոնի հետ կապված: Արա Կարապետյանը ծնվել է 1969-ին Երևանում, ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: 1992-97թթ. եղել է Պերմի օպերայի ակադեմիական թատրոնի դիրիժորը, 1997-ից գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը: 2001-ին եղել է Մոսկվայում «Նորդ-Օստ» մյուզիքլիւ երաժշտական ղեկավարը: 2013-2016թթ. գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը Արա Կարապետյանն աշխատել է նաև չինական կոլեկտիվների հետ, եղել Խարբինի Մեծ թատրոնի և Տյանցզինի Մեծ թատրոնի փոխնախագահն ու գեղարվեստական ղեկավարը: 2017-ի սեպտեմբերին Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |