LA Times-ի լրագրողը գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին![]() 15 հունվարի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Los Angeles Times պարբերականի լրագրող Վիլյամ Րեմփելը ԱՄՆ-ի Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացնի իր գիրքը՝ նվիրված հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին: Այս մասին գրում Masis Post պարբերականը: «Խաղացողը. ինչպես առանց գրոշ Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» (The Gambler: How Penniless Dropout Kirk Kerkorian Became the Greatest Dealmaker in Capitalist History) վերնագրով գրքում հեղինակը ներկայացնում է Քրքորյանի կենսագրությունը, ներկայացնում նրան որպես համարձակ օդաչու, կինոմագնատ և ամերիկայի պատմության ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկը, ով փոխել է Հուլիվուդն ու Լաս Վեգասը: Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսին: Նա ԱՄՆ-ի ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտի առաջատարներից էր: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում`Հայաստանի ազգային հերոս։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |