Իրանական ընկերությունը կկառուցի Բագրատաշենի նոր կամուրջը![]() 15 հունվարի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում կիրականացնի ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նախագծի վրա կծախսվի €7,393 մլն: Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |