Միջմարզային միասնական երթուղային ցանց կարող է ստեղծվել![]() 15 հունվարի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ քննարկել է միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղևորափոխադրողները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնեն նախարարության համապատասխան վարչությանը: Ուղևորափոխադրողները իրենց մտահոգություններն են ներկայացրել նաև ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |