«Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը համացանցում է (վիդեո) 16 հունվարի 2018 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որը նկարահանվել է կանադացի գրող Մարգարեթ Էսթվուդի վեպի հիման վրա: Նոր եթերաշրջանի գործողությունը կծավալվի Էսթվուդի վեպից անկախ: Ըստ գործադիր պրոդյուսեր Ուորեն Լիթլֆիլդի, երկրորդ եթերաշրջանը պատմում է, թե ինչպես է առաջացել Գիլեադ Հանրապետությունը, գրում է Meduza-ն: Գլխավոր հերոսուհու դերակատար Էլիզաբեթ Մոսսը նշել է, որ նոր սերիաները շատ մռայլ են լինելու՝ «ավելի մռայլ, քան առաջին եթերաշրջանում, եթե դա հնարավոր է»: Մոսսից բացի սերիալում նկարահանվել են նաև Ջոզեֆ Ֆայնսը և Իվոննա Ստրախովսկին: Երկրորդ եթերաշրջանը կսկսվի 2018-ի ապրիլին: «Սպասուհու պատմությունը» սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017-ի ապրիլին: Սերիալը պատմում է Գիլեադ բռնատիրական հանրապետության մասին, որն առաջանում է ԱՄՆ տեղում: Գիլեադում ցածր ծնելիություն է, ուստի առողջ կանանց հեռացնում են ընտանիքից և վերածում Սպասուհիների: Նրանք երեխաներ են ծնում Կոմանդորների համար՝ հանրապետության վերնախավի տղամարդկանց, որոնց կանայք չեն կարող երեխա ունենալ: «Սպասուհու պատմածը» սերիալն արժանացել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |