Մոուրինյոն ակնարկել է Մխիթարյանին «Արսենալի» Սանչեսի հետ փոխանակելու մասին16 հունվարի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարագրված չէր «Սթոքի» հետ խաղում, քանի որ նրան հնարավոր է՝ փոխանակեն «Արսենալի» հարձակվող Ալեքսին Սանչեսի հետ: Այս մասին գրում է Goal.com կայքը: «Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով Մխիթարյանին հայտացուցակ չընդգրկելու մասին, ընդգծել է, որ պատճառն իր ապագայի անորոշությունն է։ «Չեմ կարծում, որ հեշտ է խաղալ, երբ ապագայիդ շուրջ կասկածներ կան։ Դա ավելորդ ճնշում է ավելացնում։ Այսպիսով, ես կարծում եմ, որ սա լաագույն որոշումն էր թե իր, թե մեր համար, և այն ուղղված է ի պաշտպանություն Մխիթարյանին»,- Sky Sports-ին ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսի համար: Ակումբը մոտ€28 մլն է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական€280.000 -ից ավելի աշխատավարձ: Ըստ միջազգային մամուլի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |