ՊՆ խոսնակ. 2018-ին բանակի համազգեստի գործվածքը կփոխվի

ՊՆ խոսնակ. 2018-ին բանակի համազգեստի գործվածքը կփոխվի

PanARMENIAN.Net - 2018 թվականից Հայաստանի զինված ուժերում զինծառայողների համազգեստը կկարվի նոր, ավելի որակյալ կտորից: «Շանթ Նյուզ» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նոր համազգեստի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են:

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխվում են բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները: Զորքերում փորձարկվել են անցումային մի քանի տարբերակներ։ Առաջիկայում ՊՆ-ն կներկայացնի կոշիկների վերջնական մոդելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---